ԲացահայտենքՀակոբավանք․Սրբավայր, որն ուխտավորի կարիք ունի

Հակոբավանք․Սրբավայր, որն ուխտավորի կարիք ունի

Ծերության հասած տղամարդու նմանվող վանքը ջերմությամբ ընդունեց, ներս կանչեց, ինձ հետ լուռ շրջեց տարածքում, միայն երբեմն ծանր հառաչում էր։
Հակոբավանքն իրական բացահայտում էր, նախ առաջին այցելությունս էր և առաջին անգամ էի վանքի մասին լսում։
Չնայած իր պատկառելի տարիքին պապին հիանալի տեսք ուներ։ Նրա քամուց վառված մուգ,կոպիտ մաշկը կարծես ծածկված լիներ դարչնագույն պեպեններով, իսկ կնճիռների տակից բարդ չէր գուշակել, որ երիտասարդ տարիքում եղել է զորեղ և ազդեցիկ, ավելի երկար և ուշադիր զննելու դեպքում կնկատեք՝ մինչ օրս էլ հնարավոր է տեսնել նրա ողջ էությունը։ Իսկ երբ ժպտում է, դարչնագույն աչքերը թաքնվում են կնճիռների մեջ, իսկ կյանքի նախորդ շրջանում փայլ կար, հաղթանակած ուժ,արարելու տենչ։
Ձեռքերը «հոգնած» էին, մաշկն էլ ճաքճքած ու կոպիտ աշխատանքից։ Ի վերջո, նա երբեք չի վախեցել տան, դաշտում կամ այգում ծանր աշխատանքից, նա չի վախենում նույնիսկ հիմա, չնայած, որ վաղուց սպառվել էին բոլոր ուժերը։

Հակոբավանք

Վանքից մի քիչ հեռվացա, գեղեցկությունն ագահաբար ճաշակելու համար։ Հարստության շտեմարան, պատեր, որոնք կրում են բազմամյա պատմություն, հաղթանակ,դավաճանություն, մարդկային պարզ ապրումներ, ցասում, որքան մարդ է խոնարհվել, բարձր բղավել, անելանելիության արտասուք, անզորության մռնչոց, շնչասպառ երջանկություն, երանություն։

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Իհարկե, Արցախի այցելության կազմակերպման ողջ ընթացքում, գրեթե բոլորը փորձեցին հետ պահել այդ որոշումից, իսկ ո՞վ է մեղավոր, իհարկե բացասական և սուտ նորություններով ողողված սոցիալական հարթակը: Ես անկոտրում էի: Մեզանից յուրաքանչյուրը կյանքում ինչ-որ բանից վախենում է, և դա միանգամայն բնական է: Վախի զգացումն էլ մարդուն տալիս է բնությունը՝ աշխատում է ինքնապահպանման բնազդ․․․ Մենք փորձում ենք չմոտենալ վտանգավոր վայրերի, խուսափել փողոցում թափառող կենդանիներից և զգուշանալ անծանոթ ամեն ինչից: Բայց երբեմն վախը մեծապես խանգարում է մեր կյանքին․․․

Հակոբավանք

Խորիշահն իր արձանագրությամբ պատմում է.

«…վերստին շինեցի զեկեղեցին Մեծառանից ի փրկութիւն հոգոյ իմոյ, ի բարէխաւս յիշեցէք»: 

Հակոբավանքը Խոխանաբերդի ճյուղի հոգևոր կենտրոններից է եղել: Այստեղ «վերստին շինեցի» արտահայտությունը օգտագործված է վերակառուցման, նորոգման իմաստով: Նորոգողները նախկին շինությունների քարերը ցաքուցրիվ տեղադրել են. գերեզմանաքարերը՝ պատերի մեջ, խաչքարերը առաստաղին: Արձանագրություն պարունակող, հղկված քարերը՝ անկյուններում: Շինությունները կարկատանի տպավորություն են թողնում: Հակոբավանքը, բացի 1212 թվականի վերակառուցումից, հետագայում, մոտավորապես 17-18-րդ դարերում, նույնպես նորոգվել է: Այդ է հաստատում արձանագրություններից մեկը.

«Նորոգեցաւ ի թուին հայոց: ՌՃԽ (1691 թվական), ձեռամբ Գրիգոր եպիսկոպոսին»

— Դիվան հայ վիմագրության, էջ 11

Արցախ

Վանքի հարավային եկեղեցուն արևելքից կից բնակելի շինությունն ըստ արձանագրության կառուցվել է 1725 թվականին: Հակոբավանքի կառուցման հիմնական ժամանակագրական փուլերը իրար են հաջորդում 9-րդ (գուցե և 7-րդ) դարի սկզբներից մինչև 18-րդ դարի վերջը: Վանական համալիրի կառույցների մեծ մասը ստեղծվել է 12-13-րդ դարերում:
Պատմական գրականությունից, ձեռագիր աղբյուրներից հայտնի, որ Հակոբավանքը Հայոց հեղիանակավոր ուխտատեղիներից էր, եղել է եպիսկոպոսանիստ և երբեմն էլ կաթողիկոսանիստ (որը և ապացուցվում է հիշյալ գերեզմանաքարերով): Այն նաև եղել է Խաչենի ուսումնական ու գրչական կարևոր կենտրոններից մեկը:
Գավթի երկու կողմերում դրված են մեկական շքեղ խաչքար: Հյուսիսային պատին կից խաչքարը, համաձայն արձանագրության, կանգնեցվել է 1223 թվականին, իսկ հարավայինը մեկ տարի անց՝ 1224 թվականին: Չորս խաչքար էլ օգտագործված է միջանցքի արևմտյալ լուսամուտի կողապատերում որպես շինքար: Դրանք նույնպես զարդաքանդակված, վիմագրված են: Ու թեև չեն պահպանվել խաչքարերի թվագրությունները, այդուհանդերձ քանդակազարդեր, խաչթևերի հարդարումը, փորագրությունները աղերս ունեն 12-13-րդ դարերի համանման հուշարձանների հետ:
Արցախյան ճանապարհորդության իրական բացահայտում դարձած Հակոբավանքին դեմուդեմ բացվում է Կաչաղակաբերդը։ Գեղեցիկ տեսարան․․․

Արցախի տեսարժան վայրերը

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Հաջորդ Արցախ մեկնելիս, անպայման այցելության ցանկում նշում ենք վանքը։ Սրբավայրն իսկապես ուխտավորի կարիք ունի։ «Պապին գոհ կմնա» 😉

Մարտակերտ շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս լեռնային մի բլրի վրա վեր է հառնում կիսավեր Հակոբավանքը։

Instagram
Это сообщение об ошибке видно только администраторам WordPress

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ