Գավառը Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնն է: Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի լանջին՝ Սևանա լճից դեպի արևմուտք: Գավառում գործում է պատմության թանգարան, մշակութային պալատ, դրամատիկական թատրոն և հանրային գրադարան: Այստեղ կա նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
Տեղական խոհանոցն առաջին հերթին հայտնի է իր «Քյավառի քյուֆթա» ուտեստով, որը պատրաստվում է աղացած և համեմված մսի գնդերով: Ասում են նաև, որ այստեղ են պատրաստում ամենահամեղ իշխան ձուկը՝ միայն տեղացիներին հայտնի հատուկ բաղադրատոմսով:
Տեղի բնակիչները հիմնականում նախընտրում են ավանդական՝ կարմիր ցորենից պատրաստված հացը: Իրենց յուրահատուկ համով հայտնի են նաև Գավառի ավանդական խմորեղենները՝ գաթան և փախլավան։
Գավառի փախլավա
Գավառի քյուֆթա
Գավառ քաղաքի բնակատեղին գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում։ Քաղաքը հիմնադրվել է ուրարտական թագավոր Ռուսա Ա-ի կողմից (մ.թ.ա. 735-713թթ.), որի ապացույցն է Գավառի «Դարի գլուխ» դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը։ Արձանագրությունը հայտնաբերվել է անվանի հնագետ Թադևոս Ավդալբեգյանի կողմից 1927 թ. այդ դամբարանադաշտում կատարվող հնագիտական աշխատանքների ժամանակ։
Եթե ցանկանում եք Ձեր հանգստյան օրերը լինեն իսկապես հանգիստ։ Եթե դուք նախընտրում եք Ձեր հանգիստը կազմակերպել բնության գրկում, քաղաքի աղմուկից հեռու, հանգիստ, անաղմուկ միջավայրում, միաժամանակ օգտվելով լիարժեք հանգստի համար անհրաժեշտ մատչելի բոլոր ծառայություններից, ապա «Արևիկ» հյուրատունը սպասում է ձեզ։
Հյուրանոցը առաջարկում է լիարժեք հանգիստ անաղմուկ, զով և միևնույն ժամանակ գեղեցիկ վայրում, այն գտնվում է Գավառի կենտրոնում։ Այս պահին միայն իրականացնում է գիշերակացի ծառայություն։
Բանկային քարտեր և բանկոմատներ. Ինչպես Հայաստանի մի շարք վայրերում, այնպես էլ Գավառում ցանկալի է ունենալ կանխիկ դրամ ռեստորանային ծառայությունների և գնումների համար։
Գեղարքունիքի մարզի ամենահամեղ կանգառը Գավառն է։
Գաթան և փախլավան Գավառին բնորոշ քաղցրեղեններ են, իսկ քյուֆտան՝ Գավառի ամենահայտնի ճաշատեսակներից մեկը։ Այստեղ ձեզ կծանոթացնեն քյուֆթա պատրաստելու ողջ ընթացքին։ Համի մասին կլռեմ, լուսանկարում ամեն ինչ երևում է։
Հայաստան այցելելով կարելի է վայելել երկրի դեռևս անծանոթ համն ու բույրը, տեսնել շնորհալի արհեստագործների ստեղծած ինքնատիպ աշխատանքներ, ծանոթանալ թե՛ հին, թե՛ ժամանակակից ճարտարապետությանը, տպավորվել մայրաքաղաք Երևանով, հրաշալի ժամանակ անցկացնել ջերմ ու հյուրընկալ միջավայրում և հեռանալ տպավորված՝ կրկին Հայաստան վերադառնալու մտադրությամբ:
Добавить комментарий