ՏավուշՇաբաթ-Կիրակիդ Տավուշի մարզում։ Ներդաշնակության ետևից

Շաբաթ-Կիրակիդ Տավուշի մարզում։ Ներդաշնակության ետևից

Մարդն ու բնությունը մեկ ընդհանրություն են։ Ինչպես մարդիկ են կախված բնությունից, այնպես էլ բնությունը՝ մարդկանցից։Կարևոր է այդ հարաբերություններում ներդաշնակության հասնելը:

ուղղությունը

ՏԱՎՈՒՇ

Գալիք Weekend-ն առաջարկում եմ անցկացնել Տավուշի մարզում, որտեղ հասկացա, որ մեր կյանքն անքակտելիորեն կապված է հայրենի բնության հետ։Շատ հաճախ առօրյա հոգեկան անհանգստությունը երբեմն ուզում ես փոխարինել այլ գործողություններով, որոնք ամեն օր կրկնվող կյանքիցդ ծայրահեղ տարբերվում են։

Գտնվում եմ սաղարթախիտ, բնության ներկապնակով զարդարված Դիլիջանում։ Վստահ եմ, որ ինձնից էլ լավ գիտեք, թե ինչ անել Դիլիջանում, սակայն այս անգամ ձեր հանգիստն կփորձեմ ավելի հարստացնել զանազան ու իրարից շատ տարբերվող փորձառություններով։

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

ՕՐ ԱՌԱՋԻՆ

Դիլիջանի պատմության, տեղաբնիկների պատմական զարգացման, նրանց վարած կենցաղի մասին ամբողջական պատկերացում է տալիս Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը: Առաջին պեղումները Հայաստանում ծավալվել են 1850-ական թվականներին Ռեդկին-լագեր կոչվող վայրում։ Այդ վայրի անունը առաջացել է ճանապարհաշինարար, ճարտարագետ՝ Ռեդկինի անունից, ով իր ճամբարը հիմնել էր Դիլիջանից 6 կմ հյուսիս Աղստեվ գետի աջ ափին: Պետք է ճանապարհ կառուցեին Հայաստանի ու Վրաստանի միջև, և այդ պատահաբար պարզվեց, որ ճանապարհը անցնելու էր դամբարանադաշտի միջով։ Այդ պատճառով բացվում են դամբարանները, ծավալվում են հնագիտական առաջին պեղումները։ Ամբողջ հավաքածուն պեղված է Դիլիջանի հարակից շրջաններից։ Թվագրվում է մ․թ․ա երրորդից առաջին հազարամյակ՝ ուշ անագապղնձյան վաղ երկաթի անցման դարաշրջ:

Դիլիջանի երկրագիտական թանգարանին առանձնահատուկ նշանակություն են տալիս նաև այստեղ պահպանվող հազվագյուտ նկարները: Թանգարանում են պահվում Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Էդգար Շահինի բնօրինակները: Այստեղ հավաքված են նաև XVI-XVIII դարերի նիդեռլանդական, իտալական և ֆրանսիական նկարիչների որոշ գործեր։ Շրջայցից հետո ինձ սպասվում էր գեղարվեստական տպագրության վարպետաց դաս։ Խենթանալիք է, առաջին անգամ էի լինոտպագրություն փորձում։ Ընտրված 5 նմուշներից յուրաքանչյուրը սիմվոլիկ կերպով կապվում է քաղաքի պատմության հետ։ Ժանյակ, կինոմատոգրաֆիստներ, կոմպոզիտորներ, Դիլջանի ոլորաններ, ավելուկ․․․․ Իսկ վերջում այն կհանձնեն ձեզ, որպես նվեր։

Dilijan Local Lore museum and art gallery

+374 268 244 51 (Արման Բադեյան)

FB: @dilijanmuseum

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Շատ չենք հեռվանում թանգարանի տարածքից, հարակից փոքր շինության առաջին հարկում ձեր առջև իր դռները կբացի Բուդուարտ արվեստնաոց ստուդիան ոգեշնչված թանգարանային զարդանմուշներից՝ կարող եք պղնձից ստեղծել ձեր սեփական զարդը, իսկ եթե ցանկանում եք վրձնով աշխատել, ապա գեղանկարչության և բատիկայի վարպետության դասեր նույնպես կան։

ԻՄԱՑԱ՛

Մի քանի պատմագրական տվյալներ, որոնք բնորոշում են Հայաստանը որպես հանքամետաղագործական կենտրոն:

– Ըստ հին հունական հեղինակներ Հոմերոսի, Հեսիոդոսի, Էսքիլեսի, Էվրիպիդեսի և այլոց՝ պղինձը, արծաթը և երկաթը առաջինը հայտնագործվել են Հայաստանում և արտահանվել ուրիշ երկրներ:

– Աշխարհի մեծագույն հնագետներ Ֆրենկֆորտը, Ժակ դը Մորգանը, Վուլլին և ուրիշներ, ուսումնասիրելով Էգեյան կղզիների, Փոքր Ասիայի հուսիս արևելյան շրջանների և հյուսիսային Պարսկաստանի մետաղագործական նմուշները, հանգում են այն եզրակացության, որ Հայաստանը մետաղագործության օրրաններից մեկն է:

– Անգլիացի Գորդոն Չայդի և ներկայիս խոշոր գիտնական, հնդիկ հնագետ Դիքշիտի կարծիքով երկաթի ձուլման առաջին հայտնագործողները հայ լեռնցիներն են, իսկ երկաթի դարի հեղափոխության էպիկենտրոնը՝ Հայաստանի լեռները:

– Վերոնշյալ բոլոր գիտնականներն ընդգծում են, որ Հայաստանը մշտապես մետաղներ է մատակարարել Ասուրաբաբելական աշխարհին, Եգիպտոսին, Հնդկաստանին և Մարաստանին: Ռուս խոշոր գիտնականները, մետաղագործության պատմության մասնագետները պնդում են, որ մ.թ.ա. III-II հազարամյակներում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի շատ երկրներին մատակարարվել է հայկական մետաղը:

Buduart Studio

Հեռ։ +374 96 27 04 82,Արման Բադեյան և Մարգարիտա Մալխասյան

Facebook: @buduart.dilijan

 

aa
Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր

ՄԻ ԿՏՈՐ ԳՈՒՅՆ

Հաջորդ տպավորիչ վայրը, որն առաջարկում եմ այցեցել «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված «ԱՐՄԵՆԵԿՈՈՊ» կանանց սոցիալական ձեռնարկությունն է, որտեղ կտորի տեսքով իրական գունային հրավառություն է։Այստեղ ընտրում եք նախընտրելի գույնը, դիլիջանյան թեմատիկ պատկերը և աշխատակիցների օգնությամբ կարում սեփական կտորե պայուսակը։

Առաջին Made in Dilijan արտադրատեսակի նպատակն էր ստեղծել տեղական հուշանվերներ, որոնք հնարավոր կլիներ կիրառել առօրյաում։

Արհեստի ժամանակակից վերածննդի մի մաս․․․Ինքս ընտրեցի Հին Դիլիջան տպագրությունը, և շատ կարճ ժամանակ անց պայուսակը դարձավ տավուշյան ճանապարհրոդության անբաժան մաս։ Այն շատ հարմարավետ է, պայուսակի ներսում փոքրիկ գրպան կգտնեք, մետաղադրամների և հեռախոսի համար է նախատեսված։ Շտապում եմ Իջևան։ Օրը սկսում ենք վաղ։ Առավոտյան տեղացի զբոսավար Վահե Մաիլյանի հետ պատրաստվում եմ բացահայտել Իջևանի լեռնազանգվածը։ Ճանապարհորդելու ընթացքում շատ շփվեք տեղացի զբոսավարներների հետ, չէ որ միայն նրան կարող են ցույց տալ յուրահատուկ և եզակի տեսարժան վայրեր, որոնք բնորոշ են տեղանքին։

ARMENECOOP

Հեռ։ +374 60 65 15 00, +374 77 77 25 05, Արթուր Ղազարյան

Facebook: @armenecoop

aa
Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

Լեռները զարմանալի վայրեր են. մի կողմից, այստեղ դուք փորձարկում եք սեփական ուժերը, մարզում կամքը, սովորում զգալ բնությունը, մյուս կողմից՝ դեպի երկինք ճախրող ձյունոտ գագաթներ, անհնազանդ գետերի ու ջրվեժների աղմուկ, խոտաբույսերի կծու բույր, երկինք, այս ամենի համադրությունը ստեղծում է յուրահատուկ ներդաշնակություն և գեղեցկություն՝ վերականգնելով խաղաղությունը։

Գագաթում թեթևության և երջանկության յուրահատուկ մթնոլորտ է։ Գտնվելով անաղարտ այս անկյունում, կարող եք լսել սեփական ներքին ձայնը, թռիչք զգալ և բացահայտել ձեզնից մի կտոր։ Անհնար է հայացք թեքել. գտնվում ենք Իջևանի լեռնազանգվածքում, Քամուտից վերև։

Ի դեպ, Վահեն 4-րդ սերնդի փայտագործ է, արշավից հետո ցանկության դեպքում կարող եք այցելել արհեստանոց, նա կօգնի ձեզ պատրաստել փայտից գեղեցիկ իրեր։

Mayilyan Tour and Woodcarving

Հեռ։ +374 93 02 29 21,Վահե Մայիլյան

Facebook: @MayilyanTour

ՀԵՏԱՔՐՔԻ՛Ր Է

Քայլարշավից հետո ինձ հյուրընկալեցին «Թելիկ» սոցիալ-մշակութային ՀԿ-ի կենտրոնում։ Աստեղ ինձ սպասվում էր անուշաբույր ջերմացնող թեյ և հայկական յուրօրինակ շուլալ մեթոդով ձեռագործ աշխատանքի հետ ծանոթացում։ Հասմիկը ներկայացրեց, որ Իջևանում խորհրդային շրջանում եղել է շատ հայտնի գորգի գործարան, ցավոք այսօր այն չի գործում։

Պարզեցի, որ շուլալը կարպետի հայկական տեխնիկա է, որը կիրառվել է Տավուշի տարածաշրջանում։ Ի տարբերություն գորգի՝ շուլալն ավելի բարդ է գործել, այն գործելուց վարպետը մեծ փորձառություն պետք է ունենա։ Պատմության մեջ այս տեխնիկային հայ կարպետագործներից շատերը տիրապետել են վաղ հասակից՝ գործածելի իրեր ստանալու համար․ այն ավելի ամուր գործվածք է։

Telik Handmade

Հեռ։ +374 98 56 01 18, Հասմիկ Մարգարյան

FB: telikcrafts

aa
Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Այս հոդվածը ստեղծվել է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Հոդվածի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիտուտի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 
Instagram
Հետևեք ինձ