ԲացահայտենքLost in Armenia․ Եթե ցանկանում եք ճանաչել Հայաստանը՝ պետք է արշավել

Lost in Armenia․ Եթե ցանկանում եք ճանաչել Հայաստանը՝ պետք է արշավել

Կան բնապատկերներ, որոնք ցանկացած հողեղենի, թեկուզ մի պահ, զորեղության կզգացում կնվիրեն։ Հայաստանով հմայվելու համար բավական պատճառներ կան, բայց հմայվածները քչերն են։ Ուշադիր հետևիր բնությանը, և ամեն ինչ շատ ավելի լավ կհասկանաս։ Թակիր բնության սիրտը, դադարեցրու մտքերիդ հոսքը և նայիր շուրջդ:

Այս անգամ ճանապարհորդում եմ մի մարդու հետ, ում գրավում են բարդ ու գեղեցիկ երթուղիները։ Ճիշտ այնպես, ինչպես նկարիչը, ով վերցնում է վրձինը և սկսում նկարել, այնպես էլ նա, մոտենալով բնությանը, սկսում է մտովի գծել այն գիծը, որով պետք է անցնել։ Երթուղու մասին մտածելով՝ առաջին հերթին սթափ, հետո լուռ գնահատում դիմացինի ուժերը և նոր շարունակում։ 

Հայաստան

Lost in Armenia արշավային ակումբի հիմնադիր Ռաֆայել Խուդոյանի հետ նախատեսված երթուղին անսպասելի փոխվեց։ Մի քանի ուղղություններ քննարկելուց հետո ընտրությունը կանգնեց Գեղարքունիք-Տավուշ միմյանցից տարբերվող, հարուստ, խիտ բնության համադրության վրա։

Ռաֆայել Խուդոյան
Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Ռաֆայելի համար կարևորագույն պայմաններից առաջինը անվտանգությունն է․

– Լեռներն ունեն հստակ կանոններ, և դրանք խախտելը շատ դեպքերում կարող են ճակատագրական լինել։ Ըստ իս, մարդն ու բնությունը սերտ կապված են, ինչն էլ թույլ է տալիս մարդուն զգալ կարելին և ոչ թույլատրելին։ Երկուսիս շրջապատում կան մարդիկ, ովքեր բնությունը ճանաչելու մեծ փորձ ունեն։ Եվ եթե հայ փորձառու և բանիմաց լեռնագնացին հարցնենք, թե ի՞նչ բնովորություն ունի Արագածը, ապա կներկայացնի․ «Լեռը խիստ է և անկանխատեսելի»։  Եվ խոսքը բնավ, հեշտ կամ դժվար լինելու մեջ չէ, այլ յուրաքանչյուր լեռ ունի իրեն բնորոշ բնութագիր։ Այստեղից էլ հետևություն, եթե մենք «ճանաչում ենք» լեռներն իրենց «բնավորությամբ», ապա նվազեցնում ենք մեզ սպավող վտանգները։

Սարերն օգնում են մարդկանց հաղթել իրենց, հաղթահարել թուլությունը, երկչոտությունը: Լեռները կրթում են և ձևավորում բնավորություն։

Կակաչ լճակ

Ռաֆայելի Հայաստանում բնությունն է գերիշխում, հանդարտությունը, ներդաշնակությունն ու ազնվությունը։ Ընտրված երթուղին էլ ապացույց։ Սկիզբ՝ Ծովագյուղ։ Հետո՝ Կակաչ լճակ, որի ողջ մակերեսով ջրաշուշանների հետքեր նկատեցինք։  Արեգունի լեռներով դեպի Գեղատափ, այնտեղ նախրապան տղան հյուրասիրեց, հյուրընկալեց ու ճանապարհեց։ Քայլեցինք դեպի Ճերմակավան, Տավուշի մարզի նույնանուն վաղուց ամայացած գյուղում է, տեղակայված բլրի վրա։ Այստեղ անհնարին է ապրումներ չունենալ ու հնարավոր չէ հանգիստ շարունակել ճանապարհորդելը։ Կնկատես մաշված, ավերված տան հենասյուններ։ Վկայում են, մի ժամանակ կյանքով լեցուն է եղել։ Խորհրդավոր բնությունը շատ անցյալ կտանի․․երթիկից ծուխ, կանայք՝ բակում պահածո փակելիս, իրար ետևից անդադար վազող, չարություն անող երեխաներ։ Այստեղ կարելի էր երկար մնալ ու հետևել գյուղի անցուդարձին։ Ճանապարհը շարունակում ենք։ Առջևում Գոշի լիճ, Գոշ գյուղ ու ինչպես ասաց Ռաֆայելը՝ Էդոի կուշտը, ում մասին դեռ կպատմեմ։

Ճերմակավան
Ճերմակավան

-Եթե ցանկանում եք ճանաչել Հայաստանն, ուրեմն պետք է արշավել։ Ցավոք, շատերի համար Հայաստանը սկսվում է Խոր Վիրապից և ավարտվում Գառնի-Գեղարդում։

Մոռանում ենք, որ մեր պատմության մեծ, ահռելի կտորը լեռներինն է՝ դժվար հասանելի վայրերում։ Մնում է քայլել, զգալ, մտածել, տեսնել ու ապրել։

Ուղեկցորդս ողջ ճանապարհին լուռ, բայց պարտավորված աղբ էր հավաքում, կարծում եմ բնության հանդեպ սերը մարդու բարոյական առողջության նշան է։

Եվ ողջ ընթացքում չասաց, թե ինչքան է սիրում Հայաստանը, այլ ցույց տվեց, կիսվեց ու ծանոթացրեց։ 

Ռաֆայել Խուդոյան

Լեռներից սովորել եմ պայքարել, չհանձնվել, առաջ շարժվել, համբերել, կայացնել հավասարակշիռ որոշումներ, ժամանակին ետ դառնալ, ժամանակը ճիշտ գնահատել։

-Արագած, Աժդահակ, Խուստուփ, Դիմաց, Արեգունի, Դիլիջան ազգային պարկ, Սմբատաբերդ, Ցաղաց քար, Գառնի քարերի սիմֆոնիա, Գեղարոտի ջրվեժ, կարող եմ ցանկն ընդլայնել, այս բոլորը վայրերն են, որոնցով կարող եմ դիմագծել Հայաստանը ու որոնք երբեք չեն ձանձրացնի։

 Այսքանից հետո մտածում ես արշավել, թե՞ ոչ, դիմիր Lost in Armenia:

 Ի դեպ, Ռաֆայելը ճանապարհին «Գոյատևում» թեմայով կարճ «դասախոսություն» ունեցավ։  Ես հիմա պատրաստ եմ գնալ անտառ, կորելու 🙂 Իմացա, որ գոյություն ունի 4 հիմնական կետ, որով հնարավոր է կողմնորոշվել արդյո՞ք հատապտուղը կամ որևէ բույս, միրգ թունավոր է, թե ՞ ոչ։ Դրա մասին կներկայացնեմ ավելի ուշ։

Ուղղություն՝Ծովագյուղ_Կակաչ լիճ- Գեղատափ-Ճերմակավան-Գոշի լիճ-Գոշ գյուղ-Էդոի կուշտը
Երկարություն՝ 25 կմ
Բարդություն՝ Բարդ
 

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ