ԲացահայտենքՄանթաշաբերդ.Մի կտոր Տավուշից

Մանթաշաբերդ.Մի կտոր Տավուշից

Դուք պետք է կյաքնում ճանապարհային քարտեզ ունենաք, արշավը թույլ է տալիս, որպեսզի դուք իմանաք ձեր ճանապարհի բոլոր նշաձողերն ու ուղեցույցները: Մարդիկ չեն մոլորվում որովհետև վստահ չեն, թե ուր են ուզում գնալ: Մարդիկ մոլորվում են, որովհետև սկսում են իրենց ճանապարհը, բայց պարբերաբար չեն ստուգում համոզվելու համար, որ ճիշտ ուղղությամբ են գնում: 

Մանթաշաբերդ

Գուցե արշավային դժվարությունները քեզ ստիպեն մտածել, որ չեք կարող ձեր վատ սովորությունները փոխարինել լավով, սակայն մի բան հաստատ գիտեմ. եթե շնչում եք հենց հիմա, եթե ողջ եք, նշանակում է կարող եք նորից սկսել:

Ինչի էլ բախվեք, ինչի դեմ էլ պայքարեք, ինչ դժվարության էլ հանդիպեք, ինչի միջով էլ փորձեք անցնել, միշտ հնարավոր է լինելու այդ խնդիրը  վերահսկել, եթե մեկընդմիշտ որոշեք լինել հետևողական:

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում ենք, որտեղից էլ սկսվում է Մանթաշաբերդ տանող երթուղին:

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Փառահեղ և անհասանելի, ռոմանտիկ և բիրտ, պարուրված ավանդազրույցներով և առասպելներով: Պատմական իրադարձությունների և իշխանական դրամաների այդ լուռ վկաները գրավում են իրենց արտաքին տեսքով: Աշխարհում քիչ երկրներ կան, որոնք որպես ժառանգություն թողել են այնպիսի տպավորիչ թվով ամրոցներ, ինչպիսին Հայաստանն է: Այդ կառույցները կառուցվել են անցած հազարամյակի սկզբից մինչև նախորդ դարը:

Հայաստանում առկա բերդերն ու ամրոցները մեզ են հասել շատ տարբեր վիճակներում, ոմանց միայն ավերակները, նրանցից շատերը դարերի ընթացքում պահպանել են արտաքին միայն պատերը, իսկ մյուսները՝ միայն անունները:

Քայլարշավ դեպի Մանթաշաբերդ

Մի ավանդություն կա կապված Աղջկա բերդի և Մանթաշաբերդի հետ։ Ասում են, որ ժամանակին մի շատ գեղեցիկ իշխանուհի է եղել։ Իշխանները, հմայված նրա գեղեցկությամբ, ցանկացել են ամուսնանալ, սակայն բոլորն էլ մերժման են արժանացել և փորձել ուժով տիրել։

Այդժամ աղջիկը, հավաքելով իր զորքը, մի ամրոց է կառուցել և պատսպարվել այնտեղ։ Մանթաշ անունով մի իշխան, բոցավառվելով աղջկա համառությամբ, աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը։ Անհաջողությամբ ավարտված մի քանի հարձակումից հետո, նա հաշտություն է խնդրում։ Վերջիվերջո, ի նշան բարեկամության, Աղստև գետի ափին կառուցում են մի բաղնիք, որն էլ լինում է նրանց ժամադրությունների վայրը։

Մանթաշաբերդի պատերը սև քարից են, և հենց այդ պատճառով օտար նվաճողներն ամրոցն անվանել են Ղարա Ղարա, որը թարգմանաբար նշանակում է Սև բերդ։ Հետագայում կիրառության մեջ է մտել նաև Կարա Կալա անվանումը։ Ամրոցը պատկանում է Բագրատունիների ժամանակաշրջանին։ Այն նաև անվանում են Աշոտ Երկաթի բերդ։

Իջևանի շրջանի բերդերն են՝ Աղջկաբերդը (Կըզ կալա), Մանթաշաբերդը (Կարա կալա), Մահկանաբերդը (Բերդաքարը) և մի քանի այլ փոքրիկ բերդաշինություններ։

Որոշ ուսումնասիրողներ Կայանը նույնացնում են Աղջկաբերդի հետ` հաշվի առնելով նրա անառիկ և գերիշխող դիրքն Աղստևի հովտի մի մեծ հատվածի վրա, իսկ Կայծոնը՝ Մանթաշի։ Մյուսները Կայանը տեղադրում են Մանթաշի տեղում` պատճառաբանելով, թե Աղջկաբերդը փոքր է և չէր կարող տեղավորել գավառի՝ թշնամուց փախած մեծաքանակ բնակչությանը: Սակայն սրանք ենթադրություններ են, որոնք կպարզաբանեն միայն պեղումները:

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Բերդը գտնվում է Իջևան քաղաքից 7 կմ․ հեռավորության վրա, Պայտապարի լեռներում։

Քայլարշավի համար դիմել` ArmLand զբոսաշրջային ակումբին

Տևողություն՝ 5 ժամ

Երևակությունը՝ 9կմ․

Դժվարություն՝ թեթև

Instagram
Հետևեք ինձ