ԲացահայտենքՀալիձորի բերդ` պատմություն կրող պատեր 

Հալիձորի բերդ` պատմություն կրող պատեր 

Ճանապարհորդությունը շարունակվում է Սյունյաց խրոխտ պատմության հետքերով։ Ուղղությունը, որով շարժվում ենք,ժամանակային առումով տեղափոխվեք վաղ անցյալ, իսկ ավելի հստակ 1700-ականներ։ Հալիձորի բերդի աշխարհագրական դիրքի,ուշադրություն գրավող բնության գեղեցիկ տեսարանների շնորհիվ ճանապարհը երկար չթվաց:

Կանգնած եմ Հալիձորի բերդի մուտքի մոտ, որը կառուցվել է 17 դարի 1-ին կեսին, որպես անապատ, իսկ 18-րդ դ.Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ 

Ինքնատիպ, անրկնելի  լեռնաշխարհ, որ ներշնչում է հավատ ու ուժ, հավատ՝ գեղեցկության, ուժ՝ պայքարի և դժվարությունների հաղթահարման։

Շրջում եմ Հալիձորի բերդում, անցնում եմ կիսափուլ սենյակների կողքով, որոնք  շուտով կանհետանան։ Բերդի ամեն մի սրահի հետ փոխվում  են պատկերները,ու անմիջապես  տեղափոխվեցի անցյալ, որտեղ  կարելի էր զգալ զինծառայողների փառավոր ու աներկյուղ քայլքերը։ Հաջորդ պատկերը Դավիթ Բեկն է՝ սկզբից խիստ տխուրև լուռ, բայց մտախոհ դեմքը հետզհետե սկսեց պայծառանալ, որքան եղջյուրները շարունակում էին կատարել իրանց հանդիսավոր շրջանը։ Մնացած հյուրերի ուրախությունը արտահայտվում էր խառնաձայն աղաղակներով, վայրենի գոռում-գոչյուններով և երբեմն հատուկտոր երգերով։ Բոլորը եռանդով խմում էին։ եվ սպառնալիքներ էին  կարդում այն սեղանակցի դեմ, որ կհամարձակվեր մինչ վերջին կաթիլը չդատարկել եղջյուրը։ 

Ըստ տեղեկության այստեղ է  Դավիթ Բեկը շրջափակված եղել, իսկ Պարսից շահի զորքերը ինչքան կռվում են, չեն կարողանում գրավել այն։ Մելիք Ֆրանգյուլը, որը հայտնի է Շուն Ֆրանգյուլ, իբրև ուրացող ու դավաճան, պարսիկներին հայտնում է գետնի տակով անցնող ջրի ճանապարհը։ Թշնամին գնում, կտրում է ջուրը։ Պաշարվածները ծարավից թուլանում են։ Մի գիշեր էլ նրանք գաղտնի ճանապարհով դուրս են գալիս բերդից։ Պարսից շահը հարձակվելով գրավում է դատարկ բերդը։ 

Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ Բեկը կապ է հաստատում  Պարսից շահ Թահմազի հետ, ով ճանաչում է Բեկի իշխանությունը Սյունիքում,  և տալիս է դրամ հատելու իրավունք։ Դավաճան Մելիք Ֆրանգյուլը մահվանից հետո թաղվում է հասարակաց գերեզմանից հեռու, առանձին։ Ասում են, անցորդները ոչ այդքան վաղ  իրենց պարտքն էին համարում մոտենալ նրան և թքել այդ քարի վրա։ 

Բարձրացա կտուր, որտեղից Կապանն էր երևում, որջ գեցեկությամբ։ Բայց իմ զգացողությունները պատկանում էին անցյալին, թե ինչպես էր սեղմվում  գազազած թշնամու օղակը, պարտվածներ չկան, վերջին ուժերը լարելով համարյա արյունաքամ, դիմադում են մերոնք։ 

Գնալու ժամանակն էր։ Ցանկացա վերջին անգամ շրջել բերդում։ Անտանելի մի զգացում ունեցա, երբ պատերին գրված տկարամիտների անուններ տեսա։ Իհարկե, այս ամենը  վաղուց արդեն պատմություն է հայերիս համար, սակայն ամեն անգամ,  երբ թերթում ես այդ էջերը գաղափարական և սխրանքի այնպիսի վառ օրինակներ կարելի է գտնել, որոնք  այսօր էլ անհրաժեշտ են մարդուն։ Ինչու ենք սեփական ձեռքով խեղաթյուրում պատմությունը սևացնելով պատմություն կրող պատերը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ