ԲացահայտենքԼեռներին մոտ՝ Հատիս

Լեռներին մոտ՝ Հատիս

Լեռներում քայլելով՝ իսկապես երջանիկ ու անհոգ ես քեզ զգում։ Լեռներում թափառականը վերածվում է թռչունի, դառնում ազատ ու իմաստուն։ Եթե բարձրանաս ավելի,ավելի, ապա քեզ կթվա, որ լեռների գագաթները, ասես իրար միացած, իրար վրա կուտակված լինեն։ Վերևները դառնում են մեկ: Եթե նայեք տարածությանը, կտեսնեք միայն այս հզոր պահապանների ուրվագծերը:
Շատ հաճախ, երբ հեռվից ես դիտում լեռներին, բերկրանքը միգուցե ահռելի չլինի, միայն վերևում կընկալես, կզգաս ու կապրես լեռան ողջ ուժն ամբողջ ծավալով։

Հիացած ես չէ՞, նրանք շատ տարիներ, հնուց ի վեր գոյություն ունեն, այնքան մարդկանց են տեսել, այնքան իրադարձություններ, այնքան պատմություններ։ Նրանք կանգնած են լուռ ու խաղաղ, միայն կլանելով ողջ պատմությունը՝ ակամա դառնալով բոլոր իրադարձությունների մասնակիցները։

Հատիս

Լեռները հստակ տարանջատում են կյանքդ։ Ոչ թե ապրել առօրյա կյանքում, այլ ձգտել հասնել նպատակին։ Նրանք վստահություն են ներշնչում կարողություններիդ և հոգեկան ապրումներիդ նկատմամբ:

Այս ճշմարտությունների գիտակցումը անմիջապես չի գալիս: Դու քայլում ես նրա հետ միասին, սովորում ես քո և ուրիշների մեջ տեսնել և գնահատել գլխավորը՝ ներկան։
Քայլում ենք Երևանից 35կմ հեռավորության վրա գտնվող դեպի Հատիս լեռան գագաթը։

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Կան բազմաթիվ ավանդապատմություններ` կապված Հատիս լեռան հետ: Նրա երկրորդ անունն է` Շամիրամ… Ասում են, որ Ասորեստանի թագուհի` Շամիրամը, Արա Գեղեցիկի հետ պատերազմելիս` դասավորել էր իր զորքը Հատիսի լանջին: Իսկ Արա արքան դիրքավորվել էր Արալեռան լանջին:

Թշնամական բանակն այնքան մեծաթիվ էր, որ թագուհին ստիպված էր կանգնել բարձրադիր վայրում, որպիսի հնարավոր լիներ հետևել ճակատամարտի ընթացքին: Այստեղից էլ մնացել էր լեռան «Շամիրամ» անվանումը:

Լեռան Հադիս անվանումն էլ համապատասխանում է Հադեսին, որը հունական դիցաբանության մեջ համարվում է ստորգետնյա աշխարհի և մեռյալների թագավորության տիրակալը, որն էլի առնչվում է Արային այն առումով, որ վերջինս լինելով մեռնող և հարություն առնող աստված պարբերաբար հայտնվում է մեռյալների թագավորությունում: Հատիս լեռը խորհրդանշել է նրա անդրշիրիմյան կյանքը:

 

Հատիս
Instagram
Հետևեք ինձ