ԲացահայտենքԱրզնի Ռեզորթ. Քո իրական հեքիաթը

Արզնի Ռեզորթ. Քո իրական հեքիաթը

[vc_row][vc_column][vc_column_text]Յուրաքանչյուրս երազում է անտառում տուն  ունենալու մասին, թեկուզ մեկ  ժամով կամ մի քանի օրով:

Շտապում եմ տեղեկացնել, որ այդ երազանքը իրականություն է: Արզնիում մի գողտրիկ անկյունում հեքիաթից գտնված փայտե տուն կա, այնպիսին ինչպիսին մեր երևակայության մեջ է: Փայտե տուն,  որի տանիքը ծածկված է ծառից ընկած տերևներով, իսկ ծառերը, որոնցով շրջապատված է փոքրիկ հեքիաքը, նրանց ճյուղերն էլ մեղմ քամու ժամանակ թակում են պատուհանները:

Առավոտյան արթնանալուն պես դուրս կգաք փայտե պատշգամբ: Հագեցած օդ՝ ծառերի, խոնավ հողի և բնության բույրով: 

Արզնի Ռեզորթը գտնվում է Երևանի կենտրոնից ընդամենը 23 կմ. հեռավորության վրա, բնության գրկում, գետի ափին:

[/vc_column_text][vc_column_text]Իմացա: Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից, որի ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ։Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում։ Արան ընկնում է պատերազմի դաշտում։ Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը։

Որովհետև բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի։ Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասում են՝ «Ա՜ռ զննի»։ Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի:

[/vc_column_text][vc_column_text]Վերադառնանք Արզնի Ռեզորթ: Տնակում առկա են բոլոր հարմարությունները ձեր հանգիստն ու ժամանցը լավագույնս անցկացնելու համար: Գործում են լրացուցիչ սպա ծառայություններ՝ ֆիտո սաունա մայրիի տակառում և լոգանք եղջերուի եղջյուրի լուծամզուքով (пантовая ванна):[/vc_column_text][vc_icon icon_fontawesome=”fas fa-crow” color=”green”][/vc_column][/vc_row][vc_row css=”.vc_custom_1631384929076{margin-right: 0px !important;margin-left: 0px !important;padding-top: 10px !important;padding-right: 15px !important;padding-bottom: 23px !important;padding-left: 15px !important;}” simple_background_color=”#f4f3ee”][vc_column][vc_column_text]

  • Տնակը նախատեսված է 4 հոգու համար՝2 մեծ և 2 փոքր:
  • Մեկ օրվա արժեքը` 35000 ՀՀ դրամ + լրացուցիչ ծառայություններ
  • ֆիտո սաունա՝ 15000 ՀՀ դրամ
  • լոգանք եղջերուի եղջյուրի լուծամզուքով՝ 1 անձը 4000 ՀՀ դրամ:

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ