ԲացահայտենքԹևրա հյուրատուն․ Թևրաքար բլուրի պատմության կրողը

Թևրա հյուրատուն․ Թևրաքար բլուրի պատմության կրողը

Այս անգամ ճանապարհներն ինձ տարան դեպի Իջևանի մերձակա Թևրաքար բլուր, այնտեղ գտնվում է Թևրա հյուրատունը, որի մասին պատրաստվում եմ պատմել։

Հյուրատունն այն բլրի վրա է, որտեղ պեղումների ընթացքում հայտնագործվել է երկու հիմնական մշակութային շերտ` առաջինը վաղ բրոնզեդարյանն է կամ կուր-արաքսյանը, որը թվագրվում է Ք.ա. 4-րդ հազարամյակի վերջից մինչեւ 3-րդ հազարամյակի վերջ, իսկ երկրորդը վաղ հայկական մշակութային շերտն է, որը թվագրվում է Ք.ա. 7-4-րդ դարեր: Թևրաքար բլուրը գտնվում է Գետահովիտ գյուղի վարչական տարածքում և ըստ գիտաշխատողների` հաստատապես կարելի է ասել, որ ամրոցը կառուցվել է հայերի նախահայրերի կողմից, քանի-որ հայ ժողովրդի ձևավորման սկիզբը կապվում է կուր-արաքսյան մշակույթի հետ, իսկ ավարտը` այն ժամանակաշրջանի, որում կառուցվել է այս ամրոցը, այսինքն` Ք.ա. 7-րդ դարի:

Պեղումների ընթացքոմ բացել են երկու հետախուզական փոսորակ, որպեսզի իմանան շերտադրությունը` թե ինչպիսի մշակութային շերտեր ունի հնավայրը, ինչպիսի կյանք է ապրել: Այս պեղումների նպատակը պարսպի պահպանված բարձրությունն ու հաստությունը որոշելն է, նաև ամրոցի պարագծի ընդհանուր տեսքը ստանալը, որովհետև ամրոցը օվալաձև է:

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Այստեղ գտնվելով ոչ միայն կարող եք այս պատմություն կրողը դառնալ, այլև զգալ եզակի դրական էներգետիկ դաշտ։ Հյուրատունն ունի մի շարք զբաղմունքներ։ Իսկ անակնկալներն առջևում են․․․ խարույկ, կրակի մեջ պատրաստված կարտոֆիլ, սեզոնային բանջարեղեններ։ Բլրի վրա, Թևրաբերդի տարածքում կհասկանաք, որ կյանքը չափազանց ծանրաբեռնված է մեծ և փոքր մտահոգություններով, մենք իսկապես ժամանակ չունենք հանգստյան օրերին պարզապես մարդկայնորեն հանգստանալու, վայելելու մանր ուրախությունները, որոնցով շրջապատված ենք։

Հայերս հաճախ բնութագրվում ենք որպես հյուրընկալ, ընկերասեր, սրտացավ մարդիկ: Հարգում ենք մեծերին, նուրբ ենք երեխաների հետ և ունենք ամուր ընտանեկան արժեքներ: Այս առանձնահատկությունների մասին ևս մեկ անգամ հիշեցի, Թևրաի ընտանիքում։ Մի անհագստացեք, այստեղ ջերմությունն ու հոգատարությունն այնքան առատ է, որ բոլորին բաժին կհասնի։ Մի գավաթ անուշաբույր տաք Թևրա թեյ, Թևրաբերդի լեգենդն ու տավուշյան չքնաղ ու հարուստ բնություն, ամեն ինչ կա առօրյա հոգսերից կտրվելու համար։

Թևրաբերդի պեղումները վկայում են, որ Հայկական լեռնաշխարհում մարդը բնակություն է հաստատել հազարամյակներ առաջ, և կասկածից վեր է, որ նրա մշակույթը դարավոր պատմության հավաստի աղբյուր է իր մնայուն արժեքներով։ պեղումները շարունակվելու են։ Թևրաբերդը մարդկույթանը դեռ գաղտնիքներ ունի բացելու․․․

Instagram
Это сообщение об ошибке видно только администраторам WordPress

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ