ԲացահայտենքԱրզնի Ռեզորթ. Քո իրական հեքիաթը

Արզնի Ռեզորթ. Քո իրական հեքիաթը

 Յուրաքանչյուրս երազում է անտառում տուն ունենալու մասին, թեկուզ մեկ ժամով կամ մի քանի օրով:

 Շտապում եմ տեղեկացնել, որ այդ երազանքը իրականություն է: Արզնիում մի գողտրիկ անկյունում հեքիաթից գտնված փայտե տուն կա, այնպիսին ինչպիսին մեր երևակայության մեջ է: Փայտե տուն, որի տանիքը ծածկված է ծառից ընկած տերևներով, իսկ ծառերը, որոնցով շրջապատված է փոքրիկ հեքիաքը, նրանց ճյուղերն էլ մեղմ քամու ժամանակ թակում են պատուհանները:

Արզնի Ռեզորթ

Առավոտյան արթնանալուն պես դուրս կգաք փայտե պատշգամբ: Հագեցած օդ՝ ծառերի, խոնավ հողի և բնության բույրով: 

Արզնի Ռեզորթը գտնվում է Երևանի կենտրոնից ընդամենը 23 կմ. հեռավորության վրա, բնության գրկում, գետի ափին:

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Իմացա: Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից, որի ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ։Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունենում։ Արան ընկնում է պատերազմի դաշտում։ Շամիրամը հրամայում է զինվորներին գտնել նրա դիակը։

Արզնի Ռեզորթ

Որովհետև բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի։ Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս, զինվորներն ասում են՝ «Ա՜ռ զննի»։ Դրանից հետո այդ տեղը կոչվում է Արզնի:

Արզնի Ռեզորթ

Վերադառնանք Արզնի Ռեզորթ: Տնակում առկա են բոլոր հարմարությունները ձեր հանգիստն ու ժամանցը լավագույնս անցկացնելու համար: Գործում են լրացուցիչ սպա ծառայություններ՝ ֆիտո սաունա մայրիի տակառում և լոգանք եղջերուի եղջյուրի լուծամզուքով Տնակը նախատեսված է 4 հոգու համար՝ 2 մեծ և 2 փոքր:

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

  • Մեկ օրվա արժեքը` 35000 ՀՀ դրամ + լրացուցիչ ծառայություններ
  • ֆիտո սաունա՝ 15000 ՀՀ դրամ
  • լոգանք եղջերուի եղջյուրի լուծամզուքով՝ 1 անձը 4000 ՀՀ դրամ:

 

Instagram
Это сообщение об ошибке видно только администраторам WordPress

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ