ԳեղարքունիքՔայլ դեպի երկինք՝ պարապլաներային թռիչք

Քայլ դեպի երկինք՝ պարապլաներային թռիչք

Պարապլանով թռիչքը հուզմունք առաջացնող փորձ է։ Վախի մասին մոռացեք, միայն առաջին հայացքից է այդպես թվում։ Երբ կտրվեցի հողից և ժայռերը սկսեցին լողալ ոտքերիս տակ, և երբ տեսա ինձնից ցածր թռչող թռչուններին, լարվածությունս անցավ, այլևս չէի ցանկանում ներքև իջնել։

 

Հուզմունքը միայն թռչելուց առաջ էր գլուխ բարձրացրել, սակայն 1000 մետր բարձրության վրա աներևակայելի, խելքահան անող, նոր աշխարհ ես հայտնաբերում։ Թռչում էի թռչնի նման, օդում թափառելը սրտովս էր։ Ի դեպ պարապլանով թռչելու առավելություններից մեկն էլ բաժին հասած «բազկաթոռն» է,  հարմարավետ նստած «երազի» մեջ ես տեղափոխվում։ Ձեզանից պահանջվում է տրվել վայելքին, հրճվանքի ճիչեր արձակել ու ուսումնասիրել այն իրականությունը, որն այդ պահին երևակայական է։


Միայն օդում ես հասկանում, որ երկինքը կապույտ խորություն է, անվերջ տարածություն։  Արդեն ասել եմ, ինչպես  ցանկացած բան, այնպես էլ երկինքը բնավորություն ունի։ Ամենից հաճախ այն շատ բարի և սիրալիր է, բայց անփույթ և անխոհեմ վերաբերմունքը շատ բան կարող է փոխել։ 

 

Երբ օդ բարձրացա երկնքի անհուն կապույտի մեջ, թմրություն իջավ վրաս ու ընկմվեցի երանելի անդորրի մեջ։ Օդում  մոռացվում է ժամանակի զգացողությունը, կորցնում ես և գտնում, նոր զգացում էլ է առաջանում և՛ այստեղ ես, և՛ այստեղ չես։ Հավատացեք ամենավառ տպավորությունները երկնքում են հասակ առնում։ Շունչդ տարածվում է օդում, մաշկիդ վրա զգում ես անտեսանելի սավառնող տաք հոսանքային ալիքներ։

 

Գլուխս պտտվեց անակնկալ տեսարանից։ Առջևումս՝ վերևից Սևանա լիճն էր։ Տեսարան, որն իմ մեջ նոր ուժի չափաբաժին ներարկեց։ Վայրէջքից  հետո ոտքերիս տակ հայտնված քարերը սկսեցին այլ կերպ խշխշալ, թռիչքն իմ մեջ արտառոց ներքին ազատություն էր աշխարհ բերել։

 

Ի՞նչ է պետք իմանալ 

  • Պարապլանով թռչելու համար անհրաժեշտ է նախնական ամրագրում իրականացնել: 
  • Օդաչուն, նախապես ստուգելով եղանակային պայմանները, Ձեզ կառաջարկի թռիչքի համար հնարավոր մոտակա օրը, ժամը և վայրը:
  • Նույնիսկ արևոտ եղանակին օդում ցուրտ է, տաք հագուստը պարտադիր է։
  • Թռիչքից առաջ հրահանգչի հետ կարճ վարժանք կունենաք։ Ձեզնից միայն պահանջվում է  վազել հրահանգչի կարգադրությամբ։ Պարապլանը, երբ լցվի օդով՝ կտրուկ ձեզ կարող է ետ քաշել,  չանհանգստանաք, նման բան ինձ հետ պատահեց ու միայն երկրորդ փորձից օդ բարձրացա։ 
  • Հրահանգիչը օդում գտնվելու ընթացքում մի քանի անգամ կհետաքրքրվի ձեր զգացողությամբ։ 
  • Թռիքչների համար դիմել՝  Sky Club
  • 10 րոպե տևողությամբ թռիչք՝  30 հազար դրամ
  • 20 րոպե տևողությամբ թռիչք՝  48 հազար դրամ
  • Նվեր քարտը հիանալի նվեր է ցանկացած առիթի համար։ Մտերիմներիդ նվիրիր  մեծ քանակությամբ ադրենալին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ