ԲացահայտենքՄիջնադարյան վանքերի արահետ

Միջնադարյան վանքերի արահետ

Վերևում՝ կապույտ երկինք, դեպի հորիզոն՝ ավելի վարդագույն, փոքր ամպեր, ճախրող թռչուններ։ Ներքևում անտառ, դիմացը՝ բացատ։ Առաջին պլանում հստակ երևում են ծառերը։ Անտառ, կիսով չափ կանաչած խոտածածկ, թփեր ու քարեր՝ այն ամենը, ինչ բնորոշ է դիլիջանյան բնությանը։ Հորիզոնին ավելի մոտ անտառը պատված է մշուշով։ Այնտեղ, հեռվում, ծառերով թաղված բլուրներ են։ Մարդկային ներկայության ոչ մի նշույլ անգամ: Դիլիջանյան անտառների լռությունը, անդորր, և լռության մեջ քայլողներ։

Այս անգամվա ուղղությունդ Մաթոսավանքից դեպի Ջուխտակ վանքն է։ Պատմություն կրող հնամենի հսկաները վեր են խոյանում Դիլիջանի անտառներում։

Մաթոսավանք

Մաթոսավանք

Հուշարձանների այս խումբը գտնվում է Դիլիջան քաղաքից 3․5 կմ արևմուտք, գետափի աջ ափի անտառածածկ  սարահարթի վրա, Ջուխտակ վանք հուշարձանախմբի դիմացի լեռնալանջին։ Ժամանակի հետ հուշարձանները բնության կողմից ծածկվել են  յուրատիպ, կանաչ շղարշով, ինչն էլ ձեռագործ մանրաքանդակներին տվել է աննկարագրելի գեղեցկություն։ Ձեզ միայն մնում է լուռ ներս անցնել, շրջել և ուշադիր զննել պատկերներին։

Մաթոսավանքը բաղկացած է իրար կից երեք շենքերից՝ փոքր եկեղեցուց, գավթից և հարակից նրանց հարող գրատնից։ Հուշարձաններից հարավ-արևելք տարածվում է պատմական գերեզմանոցը անմշակ տապանաքարերով և խաչքարի պատվանդաններով։

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Մաթոսավանք

Շարժվում ենք Ջուխտակ վանք

Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է։ Ջուխտակը ունի երկու եկեղեցի, որից էլ ստացել է իր անունը`«Ջուխտ», ինչն էլ նշանակում է զույգ՝Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Եկեղեցիների պատերին կա նաև արձանագրություններ որոնցում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։

Այս արշավը ձեզ կտանի դեպի պատմական անցյալ՝ Մաթոսավանք ու Ջուխտակ վանք։ Արշավը հնարավոր է իրականացնել երկու ուղղությամբ, սակայն Մաթոսավանքից հակառակը սկսելն՝ ավելի հարմարավետ է, իսկ առջևում անհավատալի բնապատկերներ են: 13-րդ դարի այս վանական համալիրները ժամանակին եղել են մշակութային ակտիվ կենտրոններ, իսկ ներկայումս նրանց միակ հովանավորն ու հիմնական այցելուն՝ բնությունն է։

Ջուխտակ վանք

«Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Ծաղկագորգ», «Աստղագորգ», բազմաթիվ գորգեր կհանդիպեք, սակայն հավաքածուի ամենահին գորգը 17-րդ դարի գործ է՝ 350 տարեկան։ Այն ձեռք է բերվել Ասկերան շրջանի Շոշ գյուղից: Հայտնի չէ  գորգի ընտանիքի պատկանելիությունը:  Մետաքսի վրա արված ասեղնագործ աշխատանքը հայկական ասեղնագործության բարձր դիրքերում գտնվող տեսակներից է: Ի դեպ, Շոշում ասեղնագործությունը շատ զարգացած էր։ Նրա վրա պատկերված է շողշողուն խաչ, նման զարդանախշ  Էջմիածնի Մայր Աթոռի թանգարանի  գանձարանում կգտնեք: Հազվագյուտ գործ է, նման զարդանախշ՝ այն էլ տեքստիլի վրա, երբեք չեք հանդիպի:

 

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տևողությունը՝ 2 ժամ

Բարդությունը՝ միջին

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ