ԲացահայտենքՈղջույններ Հին Աստվածներին։ Խոսրովի անտառի ջրվեժներ

Ողջույններ Հին Աստվածներին։ Խոսրովի անտառի ջրվեժներ

Ձմեռային արշավները հիանալի միջոց են վայելելու լեռների գեղեցկությունը։ Անկախ սպասվող դժվարություններին, այդ արշավները շատ մեծ տպավորություններ կբերեն։ Առաջին կարևորը պայմանը։  Նախապես է պետք պատրաստվել, առջևում ձեզ սպասվում է նոր տեսակի ձյունապատ լանդշաֆտների բացահայտում:

Ձմեռային արշավների ընթացքում միայն կարելի է հասկանալ, որ բնությունը տարվա ցանկացած ժամանակ չնաշխարհիկ է։ Առասպելական ձյունածածկ անտառներ, ոտքի տակ ճռճռացող ձյուն, մանր տոտիկների հետքեր։ Սովորական բնապատկերները բոլորովին այլ տեսք ունեն։ Ձյունածածկ ծառերն էլ հիշեցնում են հեքիաթի նկարազարդումներ, նույնիսկ փոքր բլուրը ձյան մեջ նման է Հիմալայան գագաթի:

Աստղիկ ջրվեժ

Խոսրովի անտառում ենք։ Վստահ եմ, հիշում եք դպրոցական տարիքից, մեզ պատմում էին, որ արգելոցն իր անվանումն ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին, իսկ անտառը ստեղծվել է 334-338 թվականներին:

Ըստ Խորենացու՝ Խոսրովի գահակալության ժամանակ Գառնու ամրոցից մինչև Դվին կատարվել են անտառատնկումներ։ Անտառի մի մասը կոչվել է «Տաճար մայրի», իսկ մյուսը՝ «Խոսրովակերտ», որը մինչև Երասխ էր հասնում։ Հարյուրավոր տարիների ընթացքում անտառի «Խոսրովակերտ» հատվածը վերացել է։ «Տաճար մայրուց» պահպանվել են առանձին հատվածներ, որոնք ձուլվել են բնական անտառին: Հետաքրքիր է։

Աստղիկ ջրվեժ

Շատ զարմացա, երբ իմացա, որ երամակում միայն մի արու ձի կա, և այդ մի ձին հսկում և պաշտպանում է բոլորին այլ երամակներից։ Արու ձիերը մինչև կյանքի վերջ կարող են պայքարել միմյանց հետ, մինչև նրանցից մեկը ի վերջո կհանձնվի կամ կսատկի։ Նրանք նաև ամենահոգատար կենդանիներն են՝ գիշերը շրջանաձև դասավորվում են, ձագերն էլ շրջանի ներսում՝ հնարավոր վտանգից խուսափելու համար։
Բացահայտումների շնորհիվ կորցրեցի ժամանակի զգացողությունը, վաղուց 20 րոպեն անցել էր և ժամանակն էր առաջ, դեպի մեկ այլ փորձության։

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Մի ուրիշ պատմիչ՝ Փավստոս Բուզանդը, ավելի մանրամասն է նկարագրել այդ նշանավոր արհեստական անտառի ընդարձակությունն ու դիրքը։ 

Խոսրովի անտառի տնկումը արքան հանձնարարել էր Վաչե զորավարին։ Սա նշանակում է, որ Հին Հայաստանում որսատեղի պատրաստելը ռազմական նշանակություն է ունեցել։ Որսն էլ, ի վերջո, յուրովի զինավարժություն է։

Երկու անտառներում էլ ամենից շատ տնկվել են կաղնի ու սոճի։ Բայց թագավորը չի բավարարվել միայն ծառեր տնկելով։ Նրա հրամանով ամեն տեսակ կենդանիներ են  հավաքել ու լցրել այդ անտառները, որով դրանք դարձել են  արքայի ու արքունականների որսազվարճության և զինավարժության վայրեր։ Ժամանակի ընթացքում այդ երկու անտառները, որ հնում ավելի մեծ տարածություն էին զբաղեցնում, միացան։ Եվ այն կոչվեց Խոսրովի անտառ։ Սովետական իշխանությունը պաշտպանության տակ առավ այս բնական թանգարանը և 1958 թվականին հիմնադրեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցը։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայք Այրարատ նահանգում:

Խոսրովի արգելոց

Քայլում ենք։  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվում են 4 ջրվեժներ, որոնցից 2-ին ժողովուրդն անվանում է հին հեթանոսական աստվածների անուններով՝ Վահագնի և Աստղիկի։

Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։

Հին Հայաստանում Աստղիկի և Վահագնի սերը սուրբ է համարվել. մարդիկ կարծել են, թե նրանց հանդիպումից է, որ անձրև է տեղում երկրի վրա, բերք ու բարիք ստեղծվում:

Խոսրովի արգելոց

Խոսրովի արգելուց քայլարշավների մեկնարկը տրված է, քիչ-քիչ կպատմեմ այս վայրի առանձնահատկությունների և առասպելների մասին։ Իսկ եթե ձեզ հետաքրքիր է հայկական առասպելներն ու ավանդազրույցները գրեք մեկնաբանություն բաժնում, միգուցե առանձին շարք սկսելու ժամանակն է:

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Մուտքավճար՝ 2000 դրամ

Մանրամասների համար դիմել՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց:

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ