ԲացահայտենքԱրմեն Սարգսյան․ Պարապլանով թռիչքից մինչև փոքր ավիացիա

Արմեն Սարգսյան․ Պարապլանով թռիչքից մինչև փոքր ավիացիա

Պարապլանով թռիչքը հուզմունք առաջացնող փորձ է։ Վախի մասին մոռացեք, միայն առաջին հայացքից է այդպես թվում։ Երբ կտրվում ես հողից, իսկ ժայռերը սկսում են ոտքերիդ տակ լողալ, և երբ տեսնում ես քեզնից ցածր թռչող թռչուններին, լարվածությունը անցնում է, այլևս չես ցանկանում ներքև իջնել,-պատմում է  Sky Club-ի (skyclub.am) հիմնադիր Արմեն Սարգսյանը։ 

Արմեն Սարգսյան

-Հայաստանը շատ փոքր, բայց բավականին բազմազանություններով հարուստ երկիր է։ Ունենք լեռներ, դաշտեր, պատմություն կրող վայրեր և բնական գրավչություններ, մեզ միայն ծովն է պակասում, մեր ծովն էլ Սևանն է։ Մենք ունենք ամեն ինչ երկիր ժամանած հյուրերին զարմացնելու և ներկայացնելու համար։ Սակայն մի բայց կա, շատ այլ երկրների համեմատ Հայաստանը քիչ է գովազդված։ Միշտ օրինակ  եմ բերում Իսլանդիան, այն  բնությամբ շատ նման է Հայաստանին, միակ  տարբերությունը  մեծ քանակի ջուրն ու սառցադաշտերն են։ Այնտեղի բնությունը նույնպես ստեղծվել է հրաբխային գործընթացների հաշվին, մերը՝ նույնպես։ Բայց քանի որ երկիրը գովազդվում է, այն ցանկալի ուղղությունների ցանկում է։

Տեղադրեք

Ձեր գովազդն այստեղ

Բազմազանություն

Լռում եմ

Հայաստան եկած հյուրերին բնությունն է ամեն ինչ պատմում,  իսկ ես՝ լռում եմ։  Զբոսաշրջիկներին ոչինչ չեմ պատմում, բնությունն իրանը պատմում է։ Հայաստանի առավելությունը, զարդը տեղացիներն են, ովքեր շատ են սիրում զբոսաշրջիկներին։ Ինչո՞ւ, որովհետև իրենց համար հետաքրքրություն բերող անձնավորություններ են։ Դա է պատճառը, որ  զբոսաշրջիկը միշտ սպասված է և սիրված։ Տեղացիները կհրավիրեն տուն, կկերակրեն, կշփվեն, կհյուրասիրեն։ Երբ  նկատում եմ նման ջերմ ընդունելություն, հպարտ եմ ինձ զգում։ 

Նկատել եմ

Դասերից փախչում էի ու գնում  գրադարան։  Ընթերցում էի  արկածային գրականություն։  Ըստ երևույթի այդ գրքերն էլ սովորեցրին կյանքում ձգտումներ ունենալ, երազել ու երազանքը  նպատակի վերածել։  Հետաքրքիր բան եմ նկատել, ենթագիտակցորեն այն կյանքով եմ ապրում, որով ապրում էին գրքի հերոսները։ Ճիշտ է այս պահին դժվարանում եմ հիշել կերպարներին, բայց վերընթերցելուն պես  ինձ կգտնեմ նրանց մեջ։

Ուսումնասիրում եմ 

Ազատ ժամանակ սիրում եմ ուսումնասիրել նոր հարթակներ ու ոլորտներ։ Կարծում եմ, դու պիտի մրցակցես քո նախորդ օրվա ես-ի հետ։ Եղել է ժամանակ, որ բարկացել եմ ինձ վրա, բայց պետք է ընդունես, կյանքի մի դրվագ է։ Պետք է հետևություններ անել ու առաջ գնալ։

Խորհրդի պահանջ

Հորս կարիքն ունեմ, եթե ողջ լինե՜ր․․․Լուրջ խորհդի կարիք ունեմ, անկեղծ խորհրդի, մի բան է ընկերոջ խորհուրդը, այլ բան՝ հոր։

Օդային տրանսպորտ

Ավիացան վաղ հասակից է ինձ հետաքրքրել, պարապլաներային առաջին թռիչքս 14  տարեկան հասակում եմ իրականացրել։ Արդեն հստակ գիտեի, ուզում էի կյանքս կապել օդի հետ։ Փոքր ավիացիան մեծ երազանքի գործիք է, եթե դու ուզում ես ճանապարհորդել, ապա քեզ պետք է օդային տրանսպորտ,  իսկ որպեսզի նման հնարավորություն լինի, պետք է ստեղծել ենթակառուցվածքներ։ Հեծանիվ չի, օդանավ է․․․ Տարբեր կառույցների աշխատանքի շնորհիվ պիտի ինքնաթիռը օդ բարձրանա, սպասարկող անձնակազմ, ապահովագրություն, կառավարող օղակներ, երկար կարող եմ թվարկել։ Մեծ ենթակառուցվածք, որը 30 տարի ոչ թե չի գործել, այլ՝  չի եղել։ Հիմա դանդաղ, բայց կայուն, ստեղծվում է մի բան, որը Հայաստանի պատմության համար նոր էջ է, նոր հնարավորություն ապագայի համար․․․

Leave a Reply

Your email address will not be published.

Instagram
This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.

Հետևեք ինձ