ԱրցախԱմարասի վանք․ Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը

Ամարասի վանք․ Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը

Ինչեր ասես, որ չի տեսել հայկական ոգու այս կրթատունը։ Հայկական յոթ հնագույն վանքերից մեկը՝ Ամարասը, գտնվում է Արցախի Մարտունու շրջանում, Խազազի ու Լուսավորչի լեռների միջև ընկած հովտում։ Չորրորդ դարի սկզբում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ կառուցումն ավարտել է  նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ 

 

5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի  վկայության՝ 1293 թվականին մոնղոլ-թաթարների Բայտու խանը կողոպտում է վանքը՝ որպես ավար տիրանալով Սուրբ Գրիգորիսի գավազանին ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչին։ Հերթական անգամ Ամարասի վանքն ավերվում է նաև 1387 թվականին՝ Լենկթեմուրի  արշավանքների ժամանակ։ Վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։

 

15-ից 16-րդ դարերում այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։

Ասպատակողները յոթ անգամ ավերել են վանքը և նրա կողքի Ամարաս գյուղաքաղաքը։ Ու որպեսզի վանքն այլևս  չվերականգնվի, ասպատակողների զորապետը իր զորքը շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը և զինվորները վանքի քարերն իրար տալով թափում էին գետը։ Սակայն ոսոխի  հեռանալուց մի քանի տարի չանցած Ամարասի վանքը նորից էր  վերաշինվում և նրա կամարների տակ վերստին հնչումմ էր հայերեն խոսքը։ 


Արցախցի արևապաշտ  նախնիները  համոզված էին, թե արևը տարին մի անգամ  մոտենում է  Ամարասին և այստեղից Արցախի սարուձորերում այնքան  ջերմություն թողնում,  որ բավականացնի  ամբողջ  տարին և սառնամանիք չլինի։

Արեգակի՝ երկրին մերձենալու այդ տեղը արցախցիները կոչել են ամ արև աստ, այսինքն աստ՝ այստեղ, արևը երկրին մոտենում է տարին մի անգամ:

Ամ արև աստ, ամ արև աստ ասելով՝ այս վայրը կոչեցին Ամարևաստ, որ հետո հնչունափոխվեց ու դարձավ Ամարաս։

 

Բայց ամենածանր պայմաններում անգամ վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Instagram
Հետևեք ինձ